Ֆրանսիայում մզկիթը փակվել է՝ ահաբեկչական քարոզչության պատճառով

663

Ֆրանսիական Սարտա դեպարտամենտի ոստիկանության հրամանով վեց ամսով փակվել է Ալլոն կոմունայի մզկիթը, հաղորդել է France Bleu ռադիոկայանը։

«Այդ մզկիթում ընթերցվող քարոզները հիմնականում արդարացնում էին զինված ջիհադը, միևնույն ժամանակ սրբագործում ատելության զգացումը Ֆրանսիայի հանդեպ»,- ասվում է ֆրանսիական ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

France Bleu-ի տեղեկատվության համաձայն՝ տեղի իմամները Ֆրանսիայի ժողովրդին անվանում են «անհավատներ և իսլամատյացներ»։

Ոստիկանության հետաքննությունը ցույց է տվել, որ կրոնական Juste Milieu և Al Qalam կազմակերպությունների ղեկավարները, որոնք կառավարում են մզկիթը, 2020 թ․ իրենց ծխականներին կոչ են արել պայքարել իսլամատյացության դեմ և ասել են, թե Ֆրանսիան, իբր, պատերազմ է հայտարարել իսլամին։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսականները պահանջել են Թուրքիային չվաճառել F-19 կործանիչներ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հեռացրեց Ռոնալդ Կումանին