‘
Ֆրանսիայում հավատարիմ հովվաշունը տիրուհուն խանգարել է ինքնասպանություն գործել՝ կրակոցի պահին ցատկելով հրացանի վրա: Ամենայն հավանականությամբ, կենդանին զգացել է մոտալուտ աղետը, երբ տեսել է , թե ինչպես է տիրուհին այգում փորձարկում զենքը, այնուհռտև ինքն իր կողմն ուղղում, գրում է Le Point պարբերականը:
«Այն պահին, երբ կինը քաշել է ձգանը, շունը ցատկել է հրացանի վրա՝ շեղելով կրակոցի հետագիծը»,- հայտնել են ոստիկանության աշխատակիցները: Ըստ լրագրողների կինը փորձել է կրակել իր պարանոցին կամ սրտին, բայց շան շնորհիվ ընդամնեը կրծքավանդակի աննշան վնասվածք է ստացել:
‘