‘Ֆրանսիայում տրամվայի վարորդները աշխատանքի են եկել կիսաշրջազգեստով’

1610

Ֆրանսիական Նանտ քաղաքում տրամվայների և ավտոբուսների վարորդները, որոնց արգելել են շոգ եղանակին աշխատանքի ներկայանալ շորտերով կամ բրիջիներով, ի նշան բողոքի՝ աշխատանքի են եկել կիսաշրջազգեստներով, փոխանցել է Parisien թերթը:

Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ կին վարարդներին թույլ է տրվում կիսաշրջազգեստ կրել, մինչդեռ տղամարդկանց համազգեստի «համարժեքը չկա»:

Վարորդները նշում են, որ իրենց աշխատանքային տեղում ջերմաստիճանը երբեմն հասնում է 50 աստիճանի, և նրանք ատիպված են աշխատել չափազանց ծանր պայմաններում:

Վերջին օրերին Ֆրանսիայում բավական շոգ է: Հինգշաբթի գիշերը մայրաքաղաքի շրջանում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել՝ 23,7 աստիճան: Իսկ ցերեկը ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 37 աստիճան: Շոգի պատճառով վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել երկրի 67 դեպարտամենտներում:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Պոպուլիզմից հրաժարվելը՝ իշխանության վախճանը’
Հաջորդ հոդվածը‘Կամերուն — Ավստրալիա՝ 1:1. Ցանկալի ոչ ոքի երկու թիմերի համար էլ (տեսանյութ)’