‘Ֆրանսիան առաջին ավիահարվածն է հասցրել Իսլամական պետության դիրքերին’

788

Ֆրանսիայի Ռազմա-օդային ուժերը առաջին հարվածն են հասցրել Իրաքում տեղակայված Իսլամական պետության գրոհայինների դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը: 

«Ռաֆալ ինքնաթիռները առաջին հարվածն են հասցրել ԻՊ ահաբեկիչների թիկունքային պահեստների վրա Իրաքի հյուսիս-արեւելքում: Նշանակետը ամբողջությամբ ոչնչացված է», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ նմանատիպ գործողությունները կշարունակվեն:  

Օրերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ավիահարվածներ հասցնել Իրաքի իսլամիստների դիրքերի ուղղությամբ: Նա նշել է, որ Փարիզը մտադիր է նաեւ ցամաքային զորքեր ուղարկել Իրաք:
 

 

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմը» առաջարկում է պատժել «Պարտիզանին»՝ հակասեմական պաստառ պարզելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի գործով տուժողի հիշողությունը մասամբ վերականգնվել է’