‘Ֆրանսիան արտաքսել է հակասեմիտական կոչեր անող թունիսցի իմամին ‘

767

Ֆրանսիայի իշխանությունները երկրից արտաքսել են արմատական իսլամական քարոզիչ, թունիսցի իմամ Մուհամեդ Համամիին՝ մեղադրելով նրան հակասեմիտականության մեջ, հայտնում է lenta.ru-ն:

Բացի հրեաների դեմ ուղղված հրապարակային հայտարարություններից՝ թունիսցի իմամը անհավատների դեմ պատերազմ սկսելու կոչեր է հնչեցրել և արդարացրել կանանց նկատմամբ իրականացվող բռնությունն ու մարմնական պատիժները՝ առաջարկելով մահվան աստիճանի ծեծել անհավատարիմ կնոջը:

Հիշեցնենք, որ հակասեմիտական իմամին արտաքսելու մասին որոշումը կայացվել է Իսլայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ֆրանսիա կատարվելիք պաշտոնական այցի նախօրեին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում Ռուսաստանի հարցով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն է սահմանվել ‘
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին անապահով ընտանիքները կշարունակեն ստանալ գազի գնի փոխհատուցում ‘