‘
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի շատ տիրեցին գնդակին (64%), ավելի շատ հարվածեցին դարպասի ուղղությամբ (11-6), երկու անգամ ավելի շատ փոխանցումներ կատարեցին (315) և գոլ բաց թողեցին։ 45-րդ րոպեին գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին Բաստիան Շվայնշտայգերի՝ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։
Երկրորդ կեսում Յոահիմ Լյովի սաներին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, իսկ Ֆրանսիային հաջողվեց ևս մեկ գոլ խփել․ 72-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Անտուան Գրիզմանը՝ խփելով այս առաջնությունում իր 6-րդ գոլը։
Այսպիսով, հուլիսի 10-ին Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարելու են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
Գերմանիա — Ֆրանսիա՝ 0:2
Անտուան Գրիզման, 45+2 (11մ), 72
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ (Շկոդրան Մուստաֆի, 61), Յոնաս Հեկտոր, Բաստիան Շվայնշտայգեր (Լերոյ Սանե, 79), Տոնի Կրոս, Էմրե Ջան (Մարիո Գյոտցե, 67), Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր:
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ (Ն՛Գոլո Կանտե, 71), Անտուան Գրիզման (Յոան Կաբայ, 90+1), Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):
‘