‘Ֆրանսիան կարող է հատուկ նշանակության ուժեր ուղարկել Սիրիա’

1819

Ֆրանսիան կարող է հատուկ նշանակության ստորաբաժանումներ ուղարկել Սիրիայի հյուսիս՝ Մանբիջ քաղաքի շրջան, որը գտնվում է քրդերի ձեռքում:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ խոստանալով իր գործողությունները կոորդինացնել Վաշինգտոնի գործողությունների հետ: Զորախմբի թվաքանակը չի նշվում: Մակրոնը նաև խոստացել է դիվանագիտական ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա իր զորքերը դուրս բերի Աֆրինից:

Ֆրանսիական մամուլի կարծիքով՝ խոսքն, այնուամենայնիվ, քրդերի ռազմական աջակցության մասին չէ, որը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ուղղակի բախմանը, այլ լայնածավալ մարդասիրական գործողության:

Քրդական կազմավորումները մտնում են «չափավոր ընդդիմության» դաշինքի՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» մեջ: ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի օգնությամբ քրդերը ջիհադիստներից ազատագրել են երկրի հյուսիս-արևելքը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Խղճահարություն է հարուցում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան մերժել է սիրիացի քրդերի հետ երկխոսելու՝ Մակրոնի առաջարկը’