Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է հրավիրել

186

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, հաղորդել է Ելիսեյան պալատը։

«Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հարցը կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, որում նա հիմա նախագահում է»,- նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են, որ Մակրոնը «շարունակում է պնդել կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»։

Ֆրանսիայի նախագահը, ինչպես նշել են Ելիսեյան պալատում, «կողմերի տրամադրության տակ է, որպեսզի հակամարտության հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն բացառապես բանակցությունների ճանապարհով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔննարկել են իրադրությունն Ադրբեջանի սահմանին
Հաջորդ հոդվածըՀԱՊԿ-ը ուժի կիրառումն անթույլատրելի է համարում