‘Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր պլան են մշակում’

1636

‘

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հայտարարել է, որ Փարիզն ու Լոնդոնը որոշել են «գործողությունների կոնկրետ պլան» մշակել ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելու համար, տեղեկացրել է Le Figaro-ն:

«Մենք որոշել ենք առաջ շարժվել գործողությունների կոնկրետ պլան մշակելու հարցում»,- ասել է Մակրոնը Փարիզում բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Մակրոնի խոսքով՝ միջոցներից մեկը նախատեսում է ճնշել համացանցում ատելության և ահաբեկչության դրսևորումները:

Փոխանցում է Interfax-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը մեղադրվում է ընտրակեղծարարության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ‘