Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ 7-րդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 1982 եւ 1986 թվականների աշխարհի առաջնություններից հետո Ֆրանսիան առաջին անգամ երկրորդ անընդմեջ առաջնությունում հասավ կիսաեզրափակիչ։
Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիային։
Երկրորդ անընդմեջ առաջնության եզրափակիչում հանդես գալու իրավունքի համար Ֆրանսիան կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ, որն աֆրիկյան թիմերից առաջինը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։
ԱԱ-2022, կիսաեզրափակիչ
Դեկտեմբերի 13
Արգենտինա — Խորվաթիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Դեկտեմբերի 14
Ֆրանսիա — Մարոկկո՝ 23:00