‘Ֆրանսիացիները կարող են ոստիկանությանը տեղեկություն տրամադրել Facebook-ի միջոցով ‘

579

Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է յուրացնել ինտերնետ-տարածքը. այդ նպատակով այժմ կարելի է հանցագործության մասին նախնական հայտարարություն տարածել ոստիկանության Facebook-ի էջում, ըստ Interfax-ի, հայտարարել են ֆրանսիական ազգային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչները:

Ըստ աղբյուրի, նման ձեւով ոստիկանությունը «մտադիր է համացանցի օգտատերերի հետ կապի վստահելի ուղի ստեղծել, ինչպես նաեւ՝ օգտվել համացանցի տված հնարավորություններից: Ոստիկանությունը նաեւ Twitter-ի միջոցով կտարածի գերատեսչությանը վերաբերող տեղեկատվությունը: 

«Հաղորդակցության այս նոր ձեւն ուղղված է այն բանին, որպեսզի հանրությունն ավելի հեշտ ծանոթանա մեր գործունեության բազմազան ուղղվածությանը, ինչպես նաեւ՝ ի ցույց դնելու համար ոստիկանության մարդասիրությունը եւ դարաշրջանին համընթաց քայլելու ձգտումը», — հայտարարել են ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչները:

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Հայաստանում կարող է ռադիոլոկացիոն կայան կառուցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. Չեմ կարող «Ռեալը» պատկերացնել առանց Մոուրինյոյի’