‘Ֆրանսիացիները ձախողել են Էյֆելյան աշտարակը, Լուվրը և ԱԷԿ-ը պայթեցնելու՝ «Ալ-Քաիդայի» ծրագրերը’

664

Իսլամական արմատականները ծրագրել էին ահաբեկչական մի շարք գործողություններ իրականացնել Ֆրանսիայի տարածքում: Նրանք պատրաստվում էին հարձակումներ գործել նշանավոր մշակութային կառույցների և միջոցառումների վրա, ինչպիսիք են՝ Փարիզում Էյֆելյան աշտարակն ու Լուվրը, Ավինյոնում՝ թատերական փառատոնը: Բացի այդ, նախատեսվել էր պայթյուններ իրականացնել բարերում, շուկաներում, հարձակումներ ոստիկանների վրա, չէր բացառվում հարձակումը ատոմային էլեկտրակայանի վրա:

Ահաբեկչական գործողությունները նախապատրաստելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է դեռ մեկ տարի առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հուլիսի 9-ին՝ այն բանից հետո, երբ ֆրանսիական կառավարությունը ներկայացրեց ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելու մի շարք միջոցառումներ, հաղորդել է Le Parisien-ը:

Անցյալ տարի ֆրանսիական ոստիկանությանը հաջողվել էր գաղտնազերծել ալժիրյան ծագման 29-ամյա մսավաճառի՝ երկու երեխաների հոր գրագրությունը  իսլամական Մագրիբի՝ իսլամական ֆունդամենտալիստական խմբավորման երկրներում  «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ: Խմբավորման կենտրոնակայանն Ալժիրում է, այն առանցքային դեր է խաղում այնպիսի երկրների պաշտոնական իշխանություններին զինված դիմակայություն ցույց տալու հարցում, ինչպես Ալժիրը, Թունիսը, Մալին և հյուսիսային Աֆրիկայի այլ պետություններ:

Կասկածյալը՝ Ալի Մ.-ն, առաջարկել է գրոհել ատոմակայանները, ինքնաթիռները՝ թռիչքի պահին, ինչպես նաև Ֆրանսիայի տեսարժան վայրերի մի ամբողջ շարք, ներառյալ՝ Էյֆելյան աշտարակն ու Լուվրը: Նա նաև առաջարկել է ահաբեկչական գործողություններ իրականացնել գիշերային բարերում, շուկաներում, ոստիկանների վրա հարձակումներ գործելով, բացի այդ՝ նշանառության տակ առնել «Ֆրանսիայի հարավում մշակութային միջոցառումները, որտեղ հազարավոր քրիստոնյաներ են հավաքվում մի ամբողջ ամսով»՝ թափանցիկ ակնարկ՝ Ավինյոնի թատերական փառատոնի մասին:

Ալիի հետ կապի մեջ գտնվող պաշտոնյան նրան առաջարկել է  տեղափոխվել Ալժիր, այստեղ ռազմական պատրաստություն անցնել, ապա վերադառնալ Ֆրանսիա, ընտրել հարձակման օբյեկտները և «սպասել հրահանգի»: Հենց այս  էտապում էլ 2013 թ. հունիսին ոստիկանությունը ձերբակալել է  ալժիրցուն, երբ նա պատրաստվում էր Թունիսով մեկնել Ալժիր: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Քուրդիստանի իշխանությունների կարծիքով՝ Իրաքի վարչապետը պետք է հեռանա պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադ. Սուննի գրոհայինները միջուկային նյութեր են գողացել’