Աշխարհում առկա անկայունության ֆոնին ծովային հակամարտության և ռազմածովային ուժերի մասնակցությամբ մարտերի հավանականությունը բավական մեծ է։
Նման պնդմամբ է հանդես եկել Ֆրանսիայի ՌԾՈՒ շտաբի ղեկավար, ծովակալ Պիեռ Վանդյեն ամերիկյան Defense News պարբերականին տված հարցազրույցում։
«Փոփոխություններն աշխարհում նշանակում են, որ մենք պետք է պատրաստ լինենք անակնկալների, ցնցումների, կոտրվելու, այն ամենին, ինչ այսօր անհավանական է թվում»,- ասել է ֆրանսիացի ծովակալը։
Մեկնաբանելով իրավիճակը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նա նշել է, որ Ֆրանսիան, ինչպես և խաղաղօվկիանոսյան տերությունը, նայում են «Եվրոպայի մայրցամաքային հորիզոնից անդին»։ Ծովակալը կարևորել է կոալիցիոն աշխատանքը ծովում և համագործակցությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ «օպերատիվ համատեղելիության» հասնելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։