‘Ֆրանսիացի նախարարը հրաժարական է տվել ուղիղ եթերում’

1850

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Նիկոլա Ուլոն իր հրաժարականի մասին հայտարարել է France Inter ռադիոկայանի ուղիղ եթերում էմոցիոնալ ելույթի ժամանակ:

Նրա որոշումն անակնկալ է եղել նույնիսկ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի համար:

Նախկին հեռուստահաղորդավար և բնապահպան ակտիվիստ Նիկոլա Ուլոն խոստովանել է, որ նախարարի պաշտոնը լքելու որոշմանը նախորդել է հիասթափությունների մի ամբողջ շարք՝ կապված  որոշ բնապահպանական խնդիրների լուծման փորձերի ձախողման հետ: Օրինակ, նա հիասթափվել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները Ֆրանսիայի կառավարության մոտ միշտ հայտնվել են գերակայությունների ցուցակի ամենավերջում:

Ուլոյի խոսքով՝ կառավարությունում ինքն իրեն միայնակ է զգացել և ոչ մի իրական աջակցություն չի տեսել:

Ուլոն ընդգծել է, որ հրաժարականի որոշումն անակնկալ է կայացրել, և նույնիսկ իր կինը դրա մասին տեղյակ չի եղել: «Ես պատրաստվում եմ ընդունել… իմ կյանքի ամենաբարդ որոշումը. ես որոշել եմ հեռանալ կառավարությունից»,- ասել է նախարարը ուղիղ եթերում: Նա  շեշտել է, որ դրա մասին նախապես չի հայտնել ոչ նախագահ Մակրոնին, ոչ վարչապետ Էդուար Ֆիլիպին, քանի որ վախեցել է, որ նրանք իրեն կհամոզեն հրաժարվել պաշտոնը լքելուց:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի նախագահ. «ՉԼ-ում VAR-ը չի կիրառվի»’
Հաջորդ հոդվածը‘US Open. Ֆերերը հրաժարվել է շարունակել Նադալի հետ խաղը և հրաժեշտ տվել մրցաշարին (տեսանյութ)’