‘Ֆրանսիացի «սարդ մարդը» պատրաստվում է գրավել ԵՄ-ի ամենաբարձր շենքը ‘

738

Երկնաքերների հանրահայտ տիրակալ,  ֆրանսիացի լեռնագնաց Ալեն Ռոբերը, որն առավել հայտնի է «սարդ-մարդ» մականունով, հայտարարել է, որ պատրաստվում է մագլցել Եվրամիության ամենաբարձր շինությունը՝ լոնդոնյան Shard երկնաքերը, հայտնում է Sky News-ը:

Shard երկնաքերը 310մ բարձրություն ունի: Ռոբերը հույս է հայտնել, որ  կստանա քաղաքի ղեկավարության թույլտվությունը և «երկու օրից կհանդիպի այդ տղային (երկնաքերին)», թեև շենքի սեփականատերերը դեռ դեկտեմբերին դատարանի միջոցով «սարդ- մարդուն» արգելել էին նման վտանգավոր մտադրությամբ մոտենալ Shard-ին:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Հեքիաթային մեկնարկ ստացվեց’
Հաջորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Նաիրա Կարապետյան՝ 1 դեմ եւ ոչ մի ելույթ ‘