Ֆրանսիացի քաղաքական գործիչը ԵՀ ղեկավարին մեղադրել է ռասիզմի մեջ

129

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, արգելք սահմանելով միության տարածք ռուսաստանցիների ավտոմեքենաներ և այլ իրեր ներկրելու նկատմամբ, գործում է ռասիստական նախապաշարումներով, այդ միջոցառումները հակասում են եվրոպական արժեքներին։

Այսպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպպոն։

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հենց նոր կարգադրել է․ հիմա ռուսաստանցիներին, բոլո՛ր ռուսաստանցիներին արգելվում է ԵՄ բերել ավտոմեքենա, բջջային հեռախոս և նույնիսկ զուգարանի թուղթ․․․ Անցյալում են մնացել հանդիսավոր խոսքերն այն մասին, թե «պետք չէ ոմանց համեմատել մյուսների հետ»։ Այսուհետև ռասիզմը և պառակտումը թույլատրվում են, հերիք է՝ հակառուսաստանյան լինեն։ Չէ՞ որ դրանք «եվրոպական արժեքներ են», այնպես չէ՞»,- գրել է քաղաքական գործիչը X (նախկին Twitter) սոցցանցում։

Ավելի վաղ ԵՀ ներկայացուցիչ Բալաշ Ույվարին հայտարարել է, որ Եվրամիության երկրները կարող են չառգրավել  միության տարածք մուտք գործող ռոսաստանցիների հագուստը, եթե անգամ  դրա ներկրումն արգելված է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինը ժամանել է Ռուսաստան
Հաջորդ հոդվածը13 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան