‘
Ֆրանսիական Բրիոլե քաղաքում մոծակներն արգելվել են, հաղորդում է The Connexion-ը:
Տեղի բնակիչներն սկսել են գանգատվել, որ հուլիսի սկզբներին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո այդ միջատները շատացել են:
Բրիոլեի քաղաքապետն այդ գանգատներին արձագանքել է հրամանագրով, որով արգելվում է մոծակների առկայությունը քաղաքում: Բացի այդ՝ նա մոծակների համար թակարդներ է տեղադրել քաղաքապետարանի, դպրոցների ու մանկապարտեզի մոտ:
«Այդպիսի զավեշտական միջոցներով ես փորձել եմ իմ համաքաղաքացիներին հասկացնել, որ իրականում ես ոչինչ չեմ կարող անել,- պարզաբանել է քաղաքապետը:- Մեծ մասը դա հենց այդպես էլ ընկալել է՝ որպես զավեշտ»:
Ի դեպ, հրամանագրից հետո մոծակներն իսկապես պակասել են, բաց դա, բնականաբար, ոչ մի կապ չունի արգելքի հետ:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘