‘
Ֆրանսիացի ֆերմերներն Էյֆելյան աշտարակի մոտ մի քանի տասնյակ ոչխար են բերել: Ինչպես հաղորդել է Associated Prees-ը՝ այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել կառավարության բնապահպանական քաղաքականությունից:
Ֆերմերները պահանջում են ուժեղացնել պայքարը ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակումների դեմ, ինչպես նաև՝ մեծացնել հոշոտված անասունների համար տրվող փոխհատուցման չափը: Ֆերմերների հետ միասին՝ Էյֆելյան աշտարակի մոտ են հավաքվել նաև այն ակտիվիստները, ովքեր հանդես են գալիս հօգուտ գայլերի պահպանության:
Կառավարությունում ընտանի կենդանիների վրա հարձակումների կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև՝ փոխհատուցման չափը բավարար են համարում: Ցուցարարները պահանջել են հանդիպել երկրի գյուղնախարար Ստեֆան Լա Ֆոլի հետ:
2013 թ. գայլերի հարձակումից ոչնչացել է 6 հազար 800 խոշոր եղջերավոր անասուն, հիմնականում՝ ոչխարներ ու խոյեր: Դա կրկնակի ավելի է, քան 2009 թ.: Ընթացիկ տարվա ինն ամիսներին գիշատիչների հարձակմանն են ենթարկվել մոտավորապես 6 հազար 500 ընտանի կենդանիներ:
1930-ական թթ. Ֆրանսիայում գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց գայլերի պոպուլյացիան, սակայն 1990-ականներին Իտալիայից կենդանիների միգրացիայի արդյունքում այն վերականգնվեց: Երկրում հաշվվում է ընդամենը 300 գայլ, որոնք գտնվում են պետության պաշտպանության ներքո, նշել է Интерфакс-ը:
‘