‘Ֆրանսիա-Հոնդուրաս. Խաղից առաջ’

607

 

E խումբ, հունիսի 15, «Էշտադիո Բեյրա-Ռիո» մարզադաշտ, ժամը՝ 23:00

Գլխավոր մրցավար՝ Ռիչի Սանդրո

 

Այս խումբը բավական բարդ  է. Էկվադորն ու Շվեյցարիան ճակատամարտ կմղեն ֆավորիտի հետ (հավանաբար Ֆրանսիայի), իսկ միմյանց միջև պայքարը կընթանա երկրորդ տեղի համար:

Ֆրանսիա. Դիդյե  Դեշամի սաները նախընտարական փուլում զբաղեցրին երկրորդ տեղը՝ Իսպանիայի, Բելոռուսիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Ֆինլանդիայի դեմ պայքարում: Առաջին տեղում, բնականաբար, Իսպանիան էր: Ֆրանսիացիները մեկ անգամ պարտվել են Իսպանիային, երկու անգամ ոչ ոքի խաղացել, որոնցից մեկը «կարմիր ֆուրիայի», մյուսը վրացիների հետ, ունեն 5 հաղթանակ: Ֆրանսիան խաղում է 4-3-3 տակտիկական կառուցվածքով, որը ցուցադրում են արդեն բավական երկար ժամանակ:

Հավաքականի կազմի ընտրության հարցը Դիդյե Դեշամը  առանց որևէ դժվարության լուծեց: Իհարկե, չի խաղա Ռիբերին, ով վնասվածք ունի, ինչպես նաև Նասրի Սամիրը, ով հավաքական չի հրավիրվել: Այնուհանդերձ, այս երկրի ընտրանին ունի այնպիսի տաղանդներ, ինչպիսիք են  Գրիզմանը, Ռեմին, Բենզեման:

Ինչ վերաբերում է Հոնդուրասին, ապա այս թիմը կաշխատի  պարտադրել իր կպչուն ֆուտբոլը: Հենց այսպիսի խաղի շնորհիվ է «կատարաչոս»-ը անցել նախընտրական փուլը՝ հավաքելով 15 միավոր: Հոնդուրասը խաղացել է ԱՄՆ-ի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Պանամայի և Յամայկայի հավաքականների դեմ:  Այս երկրի ֆուտբոլիստները նախընտրում են պաշտպանողական ֆուտբոլ: Նրանք համբերատար են և կազմակերպված:

 

 Կարծիքներ

Դիդյե Դեշամ, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ. «Հոնդուրասը  վերջին  երկու տարիների ընթացքում ձևավորված հավաքական է: Մենք բոլորս գիտենք, թե  նրա տակտիկական կառուցվածքը՝ 4-4-2-ը որքան վտանգավոր կարող է լինել: Ես տեսել եմ նրանց խաղն Անգլիայի դեմ, և հոնդուրասցիներն ինձ թվացին բավական կազմակերպված և ամբողջական թիմ: Ագրեսիվության հետ մեկտեղ, նրանք բավականաչափ բարձրորակ խաղ են ցուցադրում: Մենք այս ամենը չպետք է մոռանանք»:

Լուիս Ֆերնանդո Սուարես, Հունդուրասի հավաքականի մարզիչ. «Մեր խնդիրը հաջորդ փուլ դուրս գալն է: Այս խմբում յուրաքանչյուն էլ հնարավորություն ունի փլեյ-օֆֆ-ում  խաղալու»:

Ֆրանսիայի նախորդ խաղերը

08.06.2014 Ֆրանսիա 8:0 Յամայկա
01.06.2014 Ֆրանսիա 1:1 Պարագվայ
27.05.2014 Ֆրանսիա 4:0 Նորվեգիա
06.03.2014 Ֆրանսիա 2:0 Հոլանդիա
20.11.2013 Ֆրանսիա 3:0 Ուկրաինա
15.11.2013 Ուկրաինա 2:0 Ֆրանսիա
15.10.2013 Ֆրանսիա 3:0 Ֆինլանդիա
11.10.2013 Ֆրանսիա 6:0 Ավստրալիա
10.09.2013 Բելառուս 2:4 Ֆրանսիա
06.09.2013Վրաստան  0:0 Ֆրանսիա

Հոնդուրասի նախորդ խաղերը

08.06.2014Անգլիա 0:0 Հոնդուրաս
02.06.2014Հոնդուրաս 2:4 Իսրայել
30.05.2014 Հոնդուրաս  0:2 Թուրքիա
06.03.2014 Հոնդուրաս 2:1 Վենեսուելա
20.11.2013 Հոնդուրաս 2:2 Էկվադոր
17.11.2013 Հոնդուրաս 0:5 Բրազիլիա
16.10.2013Յամայկա 2:2 Հանդուրաս
12.10.2013 Հոնդուրաս 1:0 Կոստա Ռիկա

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիա — Էկվադոր. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինա-Բոսնիա և Հերցեգովինա. Պայքար հզոր արգենտինացիների դեմ’