‘
1/8 եզրափակիչ, հունիսի 30, ժամ՝20.00, Բրազիլիա, «Ազգային» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Մարկ Հեյգեր
Ֆրանսիայի հավաքականը այն փոքրաթիվ թիմերից է, որոնք խմբային փուլում բավական լավ և կայուն խաղ ցուցադրեցին: Դեշամի սաները վստահորեն հաղթահարեցին Ուրուգվայի արգելքը և ջախջախեցին Հոնդուրասին: Դրանից հետո, ոչինչ չտվող Էկվադորի հետ խաղում խաղաղ ելք գրանցեցին: Վերջին խաղում Դեշամը մի քանի խաղացողների հնարավորություն տվեց հանգստանալու և 1/8 եզրափակչին լավ նախապատրաստվելու, մանավանդ, որ ֆրանսիացիների հակառակորդն անկախատեսելիության առումով այնքան էլ հաճելի չէ: Հասկանալի է, որ Ֆրանսիան լավ է ուսումնասիրել Նիգերիայի խաղաոճը, սակայն աֆրիկացիների և արգենտինացիների խաղը ցույց տվեց, որ Կեշի սաները կարող են ճեղքել ցանկացած պաշտպանություն:
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը
«Սուպերարծիվները» որակապես լավ էին պատասխանում Մեսսիի հարձակումներին, և հաջորդ փուլում խաղալու երաշխիքով պայմանավորված էր միայն, որ թիմը «կապտաերկնագույնների» հետ հանդիպման վերջնամասում գրեթե դադարեց խաղալուց: Ահմեդ Մուսան ցույց տվեց, որ գտնվում է գերազանց մարզավիճակում և կարող է Էմենիկեի և Оդեմբենգեի հետ լավ խաղ ցուցադրել: Նիգերիացիների հարձակմանը գիծը շատ ուժեղ է: Սակայն առանց հավասարակշռված խաղի բոլոր դիրքերում, նրանք Ֆրանսիայի դեմ ոչինչ անել չեն կարող: . Առավել ևս, որ Նիգերիան չի կարող պարծենալ աշխարհի առաջնություններում ունեցած հաջող խաղերով: Այդ հավաքականի հաշվին միայն մեկ հաղթանակ է գրանցված 11 անցկացրած խաղերից: Այս թիմը երբեմն շատ զգույշ է խաղում՝ ակնհայտորեն չծանրաբեռնելով իրենց հարձակվողական գիծը:
Նիգերիացիները տոնում են հերթական գոլը:
Հավանաբար, այս խաղում Ֆրանսիան կխաղա առաջին համարով և ամեն ինչ կանի, ս որպեսզի արագորեն լուծի քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը: «Կապույտները» կարող են մեծ ճնշում գործադրել նիգերիացիների վրա, մանավանդ որ աֆրիկյան թիմում ստեղծված մթնոլորտը չես կարող դրական համարել. նրանք մինչ оրս չեն կարողանում լուծել իրենց պարգևավճարների հարցը:
Նիգերիայի ֆուտբոլիստները հերթական խաղից հետո
Քարիմ Բենզեման հիանալի մարզավիճակում է: Հավանաբար, նա կանի անհնարինը, որպեսզի շարունակի աշխարհի առաջնության ռմբարկուի համար պայքարը: Եթե Արգենտինան կարողացել է երեք գնդակ ուղարկել «արծիվների» դարպասը, ապա ինչու նույն բանը չի կարող անել Ֆրանսիան:
Քարիմ Բենզեման առաջնության լավագույն խաղացողներից է;
‘