‘Ֆրանսիա. Ռուսաստանը կապ չունի Մակրոնի դեմ հակերային հարձակումների հետ’

1420

Ֆրանսիայի իշխանությունները Էմանուել Մակրոնի էլեկտրոնային փոստի վրա հակերային հարձակումներում Ռուսաստանի առնչակցության որևէ հետք չեն գտել: Այդ մասին հայտարարել է Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը, որի գլխավորած կառույցը զբաղվել է նախագահական ընտրարշավի ընթացքում Մակրոնի նախընտրական շտաբից տեղեկատվության արտահոսքի հետաքննությամբ: Գրոհը չափազանց պարզունակ է կազմակերպված եղել, հայտարարել է Պուպարը:

«Տեխնիկական վերլուծությունից հետո անհնար է ասել, որ դրա հետևում ինչ-որ պետություն է կանգնած կամ ինչ-որ քրեական խումբ: Դա, իրոք, կարող էր լինել ով ասես: Այդ գրոհի տեխնիկական պարզունակությունը վկայում է, որ դրա հետևում մի մարդ է կանգնած, որը կարող էր լինել ուզածդ երկրում և առաջնորդվել ուզածդ դրդապատճառներով»,- ասել է Ֆրանսիայի տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության ղեկավարը:

Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի ընթացքում Մակրոնի նախընտրական շտաբը բազմիցս հայտարարել էր իրենց համակարգիչների վրա հակերային հարձակումների մասին և միշտ այդ խնդիրների աղբյուր էր համարում Ռուսաստանին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատունն առայժմ կմնա Թել-Ավիվում’