‘Ֆրանսուա Գալյարդո. «Գվարդիոլան արդեն նախնական համաձայնագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ’

623

ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն  նախնական համաձայնագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Գվարդիոլան արդեն ստորագրել է այդ համաձայնագիրը: Այժմ արդեն կարեւոր չէ, թե արդյոք Միլանը» կամ որեւէ այլ թիմ նրան առաջարկություն կանի: Խոսեպի առաջին ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ Վիկտոր Վալդեսը: Դա այնպիսի առաջարկություն կլինի, որը կցնցի բոլորին: «Բարսելոնայի» փոխարեն ես կանհանգստանայի»,- նշել է Գալյարդոն:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է ՀՀԿ-ի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան. Նախարարն եղել է Քաբուլում, Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներում’