‘Ֆրանսուա Օլանդը մասնակցել է իսլամական արվեստի ցուցանմուշների շնորհանդեսին ‘

771

Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդը մասնակցել է Լուվրի թանգարանի Իսլամական արվեստի բաժնում կայացած նոր թանգարանային նմուշների ցուցադրության բացման արարողությանը: Այս մասին հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 18-ին, օրվա առաջին կեսին: Արարողությանը մասնակցել է նաև մշակույթի և հաղորդակցության նախարար Աուրելիա Ֆիլուպետին:
«Իսլամական հինավուրց քաղաքակրթությունն ավելի կենսունակ և հանդուրժող է, քան նրանք, ովքեր այսօր ոչ պատշաճ կերպով են խոսում նրա անունից»,- մասնավորապես ասել է նախագահ Օլանդն իր բացման խոսքում:

Նախորդ հոդվածը‘Վրաց-օսական սահմանում ռազմական գործողություններ են նախապատրաստվում. Հվ.-ին Օսիայի նախագահ ‘
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթաս»-ի գործով դատական նիստը հետաձգվեց ‘