‘Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Արամ Ա.-ին’

823

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ վերջինիս ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ուղղված համակրանքի, զորակցության ու բարեկամության ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով:

Այդ արարքի պատճառով պետության հեղինակությունն ու ժողովրդավարությունն էր, որ հարձակման էր ենթարկվում:

Արդարև, ժողովրդավարությունը խոսքի, մտածելու ու ստեղծագործելու ազատությունն է, բայց ժողովրդավարություն միաժամանակ նշանակում է բազմազանություն և զանազանություն:

Ֆրանսիան տեղի չի տալու խավարամտությանը, և ես պիտի շարունակեմ մեր հիմնական արժեքների՝ ազատության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության դրոշակակիր լինել՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում:

Եվս մեկ անգամ շնորհակալությունս հայտնելով Ձեր զորակցության համար՝ Ձերդ Սրբությանը խնդրում եմ ընդունել հարգանքներս»,-ասված է Օլանդի նամակում:

Նախորդ հոդվածը‘Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոնը քննադատել է Լուի վան Գալին’
Հաջորդ հոդվածը‘Բնակարան ունեցող գլխավոր դատախազի տեղակալի համար պետբյուջեի հաշվին ևս մեկն են գնել. Hetq.am’