Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա — Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։
Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։
Կոստա Ռիկա — Գերմանիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
2020 թվականին Ֆրապարը դարձել էր առաջին կին գլխավոր մրցավարը Չեմպիոնների լիգայում, իսկ Եվրո-2020-ում նա առաջին կին մրցավարն էր տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում։