‘
Ծաղկազարդի կիրակի օրվա պատարագի ընթացքում, որն այս տարի համընկել է Կաթոլիկ երիտասարդների համաշխարհային օրվան, Վատիկանի ոստիկանության տվյալներով՝ ներկա է եղել 50 հազար հավատացյալ:
Դիմելով հավաքվածներին՝ պոնտիֆիկոսը նշել է, որ երիտասարդներին լռեցնելու, իրենց երազանքներից հրաժարվելու և հանդարտ, քաղքենիական կյանք վարելու գայթակղությունը միշտ է եղել:
«Դուք՝ երիտասարդներդ, պետք է ինքներդ որոշում կայացնեք,- հայտարարել է պապը:- Եթե մյուսները լռում են, եթե ավագ սերունդն ու նրանք, ովքեր իշխանության են, ովքեր հաճախ մասնակից են կոռուպցիայի, լռում են, եթե ամբողջ աշխարհը լռում է և հուսահատության գիրկն ընկղմվում, ես ձեզ կոչ եմ անում՝ բղավե՛ք: Խնդրում եմ, ձայն հանեք, քանի դեռ քարերը չեն աղաղակել»:
Փոխանցում է euronews-ը:
‘