‘
Կաթոլիկ եկեղեցին պետք է համասեռականներից ներողություն խնդրի սեռական փոքրամասնությունների նկատմամբ նախկինում իր վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդել է Reuters-ը, Հռոմի պապ Ֆրացիսկոսն այս մասին հայտարարել է Հայաստան կատարած այցից վերադառնալուց հետո:
Պոնտիֆիկոսը հիշեցրել է, որ եկեղեցական ուսմունքն արգելում է խտրական վերաբերմունք դրսևորել համասեռականների նկատմամբ:
«Կարծում եմ՝ Եկեղեցին ոչ միայն պետք է ներողություն խնդրի համասեռականներից, որոնց նեղացրել է, այլև աղքատներից, կանանցից, որոնք ենթարկվել են շահագործման, երեխաներից, որոնց ստիպել են աշխատել: Եկեղեցին պետք է ներողություն խնդրի, որ գովաբանել է զենքը»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:
Նա նաև մի քիչ այլ ձևակերպմամբ կրկնել է 2013 թ. կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո արտասանած իր նշանավոր ասույթը. «Եթե նման վիճակում գտնվող մարդը բարի կամքի տեր է և փնտրում է Աստծուն, ապա մենք ո՞վ ենք, որ նրան դատենք»:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘