‘Ֆրանցիսկոս պապը քարոզի ժամանակ պատահաբար հայհոյել է’

740

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր քարոզներից մեկի ժամանակ պատահաբար հայհոյական բառ է արտասանել` գրել է The Daily Star-ը:

Վատիկանի պատշգամբից դիմելով հավատացյալ հոտին՝ Պապը հավաքվածներին պատմել է ագահության վտանգների մասին և հանկարծ լեզվի սայթաքում է ունեցել՝ իտալերեն «caso» բառի փոխարեն (նշանակում է` օրինակ, դեպք) արտաբերել է դարձյալ իտալերեն «cazzo» (******): «Միայն շահ ստանալու ծարավի սիրտն անհասանելի է Աստծո համար: Հենց այդ պատճառով Հիսուսը բազմիցս նախատել է հարուստներին. նրանք չափազանց հաճախ են փրկություն որոնում հարստության մեջ: Այդ cazzo… այդ caso-ում  Տիրոջ պայծառատեսությունն ակնհայտ է»,- ասել է Ֆրանցիսկոսը: 

Չնայած Պապն անմիջապես ուղղել է սխալը, սակայն նրա լեզվի սայթաքումը կատակների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:

Հռոմի պապը ծնունդով Արգենտինայից է. որտեղ բնակչության մեծ մասն առօրյա կյանքում խոսում է ոչ թե իտալերեն, այլ` իսպաներեն` փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Տարկովսկի. «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն»’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ‘