‘Ֆրանցիսկոս պապ. «Աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում»’

2343

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կարծիքով՝ Եվրոպայում ջիհադիստների գրոհների վերջին ալիքն ապացուցում է, որ աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում:

Սակայն նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե կրոնների, այլ շահերի և փողի պաշարների միջև ընթացող պատերազմի մասին է: «Բոլոր կրոնները խաղաղություն են ուզում: Պատերազմ են ուզում ուրիշ մարդիկ»,- ասել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոս պապը լրագրողների առջև նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստան կատարելիք այցից առաջ՝ պատասխանելով Ֆրանսիայում ջիհադիստների կողմից կաթոլիկ հոգևորականի դաժան սպանության վերաբերյալ հարցերին:

Հայր Ժակ Ամելին սպանել են Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե եկեղեցում հենց առավոտյան ժամերգության ժամանակ:

Կրակովի Վավել ամրոցում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ապա փակ հանդիպում կանցկացնի լեհ եպիսկոպոսների հետ քաղաքի տաճարում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի իշխանությունները տասնյակ ԶԼՄ-ներ են փակում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. «Բոկո Հարամը» կես տարվա ընթացքում մահապարտ է դարձրել 50 երեխայի’