‘Ֆրանցիսկոս 1-ինն ու Բենեդիկտոս 16-րդը միասին կճաշեն’

623

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ նրա նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը հանդիպել են մասնավոր Կաստել Գանդոլֆո նստավայրում, տեղեկացնում է BBC-ն:

Հայտնի է, որ նրանք միասին կճաշեն: Այս ճաշը ԶԼՄ-ներն արդեն աննախադեպ են որակել: Ենթադրվում է, որ Ֆրանցիսկոսն ու «պատվավոր պապը», ինչպես անվանում են գահից փետրվարին հրաժարված Բենեդիկտոսին, կքննարկեն Կաթոլիկ եկեղեցու ապագան:

Մարտի 19-ին Վատիկանում հանդիսավոր Պատարագ մատուցվեց՝ Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողության առիթով: Ֆրանցիսկոսը ծնվել է Արգենտինայում. նա առաջին լատինաամերիկացին է, որը գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին:  

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել պաշտոններ տրամադրելու՝ Ր. Հովհաննիսյանի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Գրիշչուկ՝ Ուղիղ’