‘Ֆրանց Բեկենբաուեր. ««Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»»’

1162

Գերմանական ֆուտբոլի լեգենդ, Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ առաջիկա Էլ Կլասիկոյում հաղթելու է «Բարսելոնան»: «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է մարտի 22-ին, Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում:

«Առաջիկա խաղում շատ են այնպիսի գործոնները, որոնք թույլ են տալիս մտածել` «Բարսելոնան» հաղթանակ կտոնի: Հիմնական գործոնն այն է, որ այժմ կատալոնացիներն ավելի միասնական են, նրանց խաղն առավել ամբողջական է, քան «Ռեալինը»: «Բարսելոնան» կհաղթի»,-Բեկենբաուերի խոսքը մեջբերված է «Defensacentral.com»-ից:

Հիշեցնենք, որ այժմ «Բարսելոնան» ունի 65 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 64 միավոր:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Շատերը կզարմանային, եթե իրականում ճանաչեին Ռոնալդուին»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. ««Չելսիի» տրանսֆերային քաղաքականությունը կլինի գեղեցիկ և հանգիստ»’