‘
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը պատմել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին եւ անդրադարձել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գնի աճին:
«Մեր թիմը բավական ուժեղ է: Եթե ինչ որ մեկին էլ գնենք, ապա միայն նրանց, ովքեր իրապես կկարողանան ուժեղացնել կազմը: Մեզ հարկավոր չէ, ով պատահի:
Մեսի՞ն: Նա միակ նման խաղացողը չէ: Կա նաեւ Նեյմարը: Բայց մինչեւ աշխարհի առաջնության ավարտը նա «Սանթոսից» ոչ մի տեղ չի գնա, իսկ ահա մրցաշարից հետո նրա գինը, հավանաբար, աստղաբաշխական չափերի կհասնի»,- Բեկենբաուերի խոսքն է մեջբերում Bild-ը:
‘