‘Ֆրեդ. Оչոան նվազագույնը չորս հրաշք գործեց’

749

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ֆրեդն ասել է, որ իրենք  բավական բարդ ու դժվարին դիմակայության են հանդիպել Մեքսիկայի հետ խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը գովեստի խոսքեր է հղել  հակառակորդի դարպասապահ Գիլերմո Оչոա-ի հասցեին:

«Մենք սպասում էինք, որ մեքսիկացիների հետ խաղը բավականաչափ բարդ կլինի:  Մի տարի առաջ Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումներում ունեցանք շատ կոշտ և բաց խաղ, բայց այսоրվա խաղն էլ ավելի բաց էր՝  փոխադարձ հնարավորություններով և դարպասապահների հիանալի խաղով: Հատկապես ուզում եմ առանձնացնել Оչոային, ով խաղի ընթացքում նվազագույնը չորս հրաշք  գործեց», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում բրազիլական մամուլը:

Նախորդ հոդվածը‘Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սամվել Գևորգյանի հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկար. Ով է իրականում բերման ենթարկել ակտիվիստին’