«Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դժգոհ է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավիից։ 24-ամյա ֆուտբոլիստն ամռանը կդիտարկի այլ ակումբների առաջարկները եւ գրավիչ տարբերակի դեպքում կփոխի թիմը, Mundo Deportivo-ն։ Դե Յոնգը դժգոհ է, որ հաճախ է փոխարինվում։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։