Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», թեեւ անգլիական թիմի հոլանդացի նորանշանակ գլխավոր մարզիչ, Ամստերդամի «Այաքսում» նրա հետ աշխատած հոլանդացի Էրիկ տեն Հագը խոստացել էր առանցքային դերակատարում, հաղորդում է իսպանական Sport.es-ը։
Նշվում է, որ Դե Յոնգը 10 պատճառ է ներկայացրել, թե ինչու չի ցանկանում կարիերան շարունակել մանչեսթերյան ակումբում։
Դե Յոնգը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը իսպանացի Չավիի գլխավորած թիմում մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։