‘Ֆրենկ Լեմպարդը մարզչական կարիերա է սկսում’

1885

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ֆրենկ Լեմպարդը մարզչական կարիերա է սկսում: Նախկին ֆուտբոլիստը կարող է գլխավորել «Օքսֆորդ Յունայթեդ»-ը, որը Անգլիայում կարգով 3-րդը համարվող դիվիզիոնում է հանդես գալիս: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի տեղեկությունենրով՝ «Չելսի»-ի նախկին կիսապաշտպանը բանակցութնուններ է վարել «Օքսֆորդ»-ի հետ, սակայն ակումբի ղեկավարները դեռևս վերջնական որոշում չեն ընդունել:

Հիշեցնենք, որ 39-ամյա Լեմպարդը կարիերան ավարտեց այս տարվա փետրվարին: «Չելսի»-ի կազմում նա 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ տիրացել է Անգլիայի գավաթին և 1 անգամ էլ Չեմպիոնների լիգայի գավաթին: Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 106 հանդիպում՝ դառնալով 36 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ալվեսը հեռանում է «Յուվենթուս»-ից. ֆուտբոլիստի հրաժեշտի խոսքը’
Հաջորդ հոդվածը‘«Ալաշկերտ» — «Սանտա-Կոլոմա»՝ 1:0. Հայաստանի չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթում է (տեսանյութ)’