‘ Ֆրենկ Լեմպարդը Մոուրինյոյի մասին ‘

1170

‘

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը իր շնորհակալությունն է հայտնել «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ըստ Կապույտների նախկին խաղացողի խոսքերի՝ պորտուգալացին իրեն օգնեց լիովին բացվել ու լուրջ հաջողությունների հասնել:

«Մոուրինյոն ադամանդ է: Նա մեծ մարզչի բոլոր նախադրյալներն ունի: Ես չեմ կասկածում նրա մեծության մեջ, որովհետև նա ինձ շատ օգնեց կարիերայիս ընթացքում: Երբ նա «Չելսի» եկավ, ես իմ ուժերի հանդեպ վստահ չէի: Մոուրինյոն գիտեր, թե ինչպես իմ մեջ արթնացներ լավագույն կողմերս: Դա նա անում է բոլոր խաղացողների հետ: Հաճելի է տեսնել, թե ինչպես է նրա հետ յուրաքանչյուր խաղացող ավելի լավը դառնում»:

‘

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Դել Բոսկեին փոխարինող է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ’