‘ՖՒՖԱ-ի ռեյտինգում Հայաստանը նահանջել է, իսկ իսպանացիների տեղը զբաղեցրել են գերմանացիները’

1013

Այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը: Համաձայն դրա՝ Հայաստանի հավաքականը նահաջել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ տեղը:

Նշենք, որ փոխվել են նաև առաջատարները: Երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող Իսպանիայի ընտրանին նահանջելով միանգամից 8 կետով իր տեղը զիջել է գերմանացիներին, երկրորդը՝ արգենտինացիներն են, երրորդը՝ հոլանդացիները:

Առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը.

1. Գերմանիա – 1761 միավոր

2. Արգենտինա – 1689

3. Հոլանդիա – 1525

4. Կոլումբիա 1492

5. Բելգիա – 1401

6. Ուրուգվայ – 1330

7. Բրազիլիա – 1272

8. Իսպանիա – 1229

9. ՇՎեյցարիա – 1216

10. Ֆրանսիա – 1202

41. Հայաստան – 635

Նախորդ հոդվածը‘ Սոցիալական փոփոխությունների կինո’
Հաջորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշռադատման փուլում են գտնվում’