‘ՖՖՖ-ի նախագահ Նոել Լե Գրաե. «Հիմա ես միայն մտածում եմ մահացածների ընտանիքների մասին»’

939

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն խոստովանել է, որ անհանգստացած է 2016 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության անցկացման համար Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ինչի արդյունքում հարյուրից ավելի մարդիկ են մահացել:

— Անվտանգությունն ապահովելու համար մի շարք միջոցներ են ձեռնարկվել, սակայն տեսնում ենք, որ ահաբեկիչները կարող են հարված հասցնել ամեն պահի: Տեղի ունեցածից հետո ավելի ենք անհանգստացած Եվրոպայի առաջնության անցկացման համար, բայց հիմա ես միայն մտածում եմ մահացածների ընտանիքների մասին,- Լե Գրաեի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. Բոլոր մտքերս Փարիզի զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է ‘
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Լյով. «Մենք բոլորս ցնցված ենք, նման պահերի ինձ համար խաղն ու սպորտը կորցնում են նշանակությունը»’