‘‎ Բանգլադեշում երկօրյա քաղաքական գործադուլ է սկսվել’

562

Կիրակի առավոտյան Բանգլադեշում սկսվել է երկօրյա քաղաքական գործադուլ, հաղորդում է BBC News-ի կայքը: Ակտիվիստները բողոքում են իսլամիստական «Ջամաաթ-ի-Իսլամի Բանգլադեշ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդների նկատմամբ դաժան դատավճիռներ կայացնելու դեմ: Նման վերջին դատավճիռը կայացվել է Դելվար Հուսեյն Սայեդիի դեմ, որին դատարանը դատապարտել է մահապատժի: Գործադուլը պաշտպանում են նաև Ազգայնական կուսակցության անդամները: 2010 թ. կազմված տրիբունալն զբաղվում է 1971 թ. Պակիստանից անկախանալու պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությամբ, և գործով անցնում են նշված կուսակցությունների՝ համապատասխանաբար 9 և 2 առաջնորդներ: Ընդդիմադիրները պնդում են, որ տրիբունալի վճիռները քաղաքականացված են, և իշխանությունները դատարանն օգտագործում են քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Բանգլադեշի կառավարությունը կտրականապես հերքում է այդ պնդումները:

Մինչ այդ՝ ոստիկանությունըուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկրի հյուսիսային բնակավայրերում, փոխանցում է Associated Press-ը: Հունվարի 21-ից, երբ արձակվել էր մահապատժի առաջին դատավճիռը, ոստիկանության հետ բախումների և անկարգությունների արդյունքում արդեն զոհվել է 62 մարդ, ընդ որում՝ նրանցից 46-ը՝ վերջին չորս օրերի ընթացքում, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Օբաման չի շնորհավորել Ռաուլ կաստրոյին կամ Ուգո Չավեսին’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն լրացուցիչ ժամանակ է ստացել կառավարություն ձևավորելու համար’