«Жыве Беларусь» կարգախոսն այսուհետև «նացիստական է»

460

Բելառուսի ՆԳՆ-ն նացիստական խորհրդանշանների և ատրիբուտների ցանկում ընդգրկել է «Жыве Беларусь» («Կեցցե Բելառուսը») կարգախոսը։

«Կոլաբորացիոնիստական ողջույնը՝ SD-ին կից Բելառուսական 13-րդ ոստիկանական գումարտակի խորհրդանիշը, հավասարազոր է նացիստական կուսակցական «Հայլ Հիտլեր» ողջույնին և ներկայացնում է աջ ձեռքը բաց ափով պարզած բացականչություն «Жыве Беларусь» և պատասխան՝ «Жыве»»,- ասվում է ՆԳՆ-ի որոշման մեջ։

Ընդդիմադիրները ( և ոչ միայն – նրանց միացել է, օրինակ, ԱՄՆ-ի դեսպանատունը Մինսկում) այդ որոշմանն արձագանքել են  գրառումներով՝ օգտագործելով «Жыве Беларусь» կարգախոսը։

Այդ կարգախոսը Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերի խորհրդանիշներից մեկն էր։ Սակայն դա հորինել են ամենևին էլ ո՛չ 2020 թ․ ցուցարարները։ Այդ կարգախոսն առկա է, օրինակ, 20-րդ դարի սկզբի  հանրահայտ բանաստեղծ Յան Կուպալայի բանաստեղծություններում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ստեղծագործություններում, ինչպես նաև խորհրդային ցուցապաստառների վրա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Բելգիայի հավաքականի կազմը
Հաջորդ հոդվածըԲայդենը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի պայմանը