‘МГУ-ն գալիս է. Մամուլ’

1213

Ամեն ինչ արվում  է, որպեսզի արդեն հաջորդ ուստար­վանից Հայաստանում գոր­ծեն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճ­յուղն ու ռուսերենի խորաց­ված ոաուցմամբ ավագ դպրոցը: Այս տարի այդ աշխատանքներն ավար­տին հասցնել չի հաջողվել:

Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀՀ Կրթու­թյան և գիտության նախարարության արտաքին կա­պերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: Նա ասել է, որ համապատասխան որոշումն արդեն կա, և այժմ աշխատանքներ են իրականաց­վում՝ փաստաթղթային գործընթացը կազմակերպե­լու, վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Այսինքն, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ սեպտեմբե­րից հայաստանցի երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում, կամ ռուսական գիմնազիայում:

Այն, որ այսպիսի ծրագրեր կային, հայտնի դարձավ երկու օր առաջ, երբ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում Վլադիմիր Պուտինը ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, հայտարարեց, որ Երևանում կարող են հայտնվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսալեզու գիմնազիա։ Պարզվում Է, դա կարող էր լինել նաև այս սեպտեմբերից, պարզապես չեն հասցրել:

Նախորդ հոդվածը’72 միլիոն եվրոն արագ կփոշիացնե՞ն. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Կճոյանը վռնդե՞լ է «Արարատին». Մամուլ’