«Новая газета»-ն զրկվել է արտոնագրից

358

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է Ռոսկոմնադզորի հայցը և «Новая газета» զանգվածային լրատվամիջոցի արտոնագիրը  անվավեր է ճանաչել, հաղորդել են դատարանից։

Հայց ներկայացնելու պատճառը եղել է խմբագրության կանոնադրությունը ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված ժամկետներում չներկայացնելը։

«Սա խղճուկ որոշում է, պատվիրված, քաղաքական, նվազագույն օրինական հիմք չունեցող»,- ասել է թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը։ Նրա խոսքով՝ պարբերականը կբողոքարկի դատարանի որոշումը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿադիրովը հայտարարել է, որ «մեկ այլ գերատեսչություն» չի տեղափոխվի
Հաջորդ հոդվածըSinquefield Cup․ Կարլսենը հրաժարվեց մասնակցությունից, Արոնյանը խաղաց ոչ ոքի