РИА Новости. Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայինների

520

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնք մնացել էին Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ Հայաստանի հետ հակամարտությունից հետո, РИА Новости-ին հաղորդել է սիրիական ընդդիմության աղբյուրը։

«Թուրքիան ավելի քան երկու հազար սիրիացի գրոհայինների էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2020 թ․ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է այնտեղ։ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից գրոհայինների մի մասին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ հակամարտությանը մասնակցելու ուկրաինացիների կողմից»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած գրոհայիններն ընդգրկվել են ուկրաինական իշխանությունների կողմից ստեղծված արտասահմանյան լեգեոնի կազմում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ 2020 թ․ թուրքական հետախուզությունը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 2,5 հազարի չափ գրոհայինների՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու։ Նրանցից 300-ը զոհվել են, մի մասը վերադարձել է Սիրիա։ Լեռնային Ղարաբաղում շարունակել է մնալ մոտավորապես հազար մարդ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲըլթ-5․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ռեալը» պայքարից դուրս թողեց ՊՍԺ-ին, «Մանչեսթեր Սիթին»՝ «Սպորտինգին» (տեսանյութ)