‘«Роснефть»-ն առայժմ Հայաստանին չի ներկայացրել իր առաջարկները «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ. Պաշտոնական’

1110

«Роснефть» ընկերությունն առայժմ Հայաստանի կառավարությանը չի ներկայացրել իր առաջարկները Երևանի «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ասել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ ռուսաստանյան ընկերությունը ձեռնարկությունում բնապահպանական աուդիտ է անցկացրել, սակայն հետազոտության արդյունքների և ձեռնարկության նորացման նախագծում «Роснефть»-ի  մասնակցության հեռանկարի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ «Роснефть»-ի պատվիրած աուդիտն անցկացրել է բրիտանական Jacobs ընկերությունը: Ռուսաստանի նավթային մոնոպոլիստը մտադիր էր Հայաստանի քիմիական գործարանում վերագործարկել կաուչուկի արտադրության բուտադիենային տեխնոլոգիան:

Մինչդեռ, ԱրմԻնֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Роснефть»-ը ցանկություն է հայտնել Հայաստանում կաուչուկի նոր գործարան կառուցել, այլ ոչ թե նորացնել ներկայում գործողը և մարել նրա պարտքերը: 2013 թ. դեկտեմբերի 25-ին «Роснефть», «Пирелли Тайр Руссия» և«Роснефть-Армения» ընկերությունները Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ՝ բուտադիեն-ստիրոլային կաուչուկ արտադրելու նպատակով:

«Նաիրիտ» գործարանի և Rhinoville Property Limited հիմնական բաժնետիրոջ հիմնական միջոցները գրավադրվել են  Межгосбанк-ում և փոխանցվել ի սեփականություն՝ վարկը չվճարելու պատճառով: 70 մլն դոլար վարկը տրամադրվել է գործարանի գրավադրմամբ 2006 թ., 5 տարով, մինչև 2011 թ. դեկտեմբերը՝ տարեկան 12,5 % տոկոսադրույքով: Գործարանի ընթացիկ պարտքը ներկայումս անցնում է 130 մլն դոլարից:

Մինչև 80-ականների վերջը գործարանը զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12 %-ը: 2006 թ. «Նաիրիտի» արժեթղթերի 90 %-ը վաճառվեց բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Վերջինիս ձեռքում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ակցիաների 89,999 %-ը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տիրապետում է բաժնետոմսերի 4,496 %-ին, «АрмРосгазпром»-ը՝ 3,596 %, «Երևանի ՋԷԿ»-ը՝ 1,907 %:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ե.Զախարյան. «Նաիրիտ»-ի ճակատագիրը կորոշվի երկու ամսվա ընթացքում ‘