‘УДАР կուսակցության ակտիվիստները փորձել են «ազատագրել» ԵՄ ներկայացուցչությունը’

906

Ուկրաինական ընդդիմադիր УДАР կուսակցության  կողմնակիցները մեկնել են «տիտուշկաներից» (սպորտային կառուցվածքով երիտասարդներ, որոնց  օգտագործում են ցույցերը ցրելու, բախումներ հրահրելու, ցուցարարներին ծեծելու նպատակով) «ազատագրելու» Ոկրաինայում ԵՄ ներկայացուցչությունը, հաղորդել է կուսակցության երիտթևի ներկայացուցիչը:  «Մենք Անկախության մայդանից շարասյունով գնում ենք Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչություն և կփորձենք խաղաղ ճանապարհով ապաշրջափակել կենտրոնական մուտքը, որն առավոտյան փակել են «տիտուշկաները»՝ կաթվածահար անելով դիվանագիտական հաստատության աշխատանքը»,- նրա խոսքերն է մեջբերում կուսակցության  մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամլո քարտուղար Դավիդ Ստուլիկը հաղորդել էր, որ մոտավորապես 50 մարդ շրջափակում են Եվրամիության ներկայացուցչությունը՝ խոչընդոտելով աշխատանքները: Նրա խոսքով՝ շենքի առջև կանգնած են, այսպես կոչված՝ «տիտուշկաները»:

Ավելի վաղ Եվրամիության մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր Կիև էին ժամանել ԵԱՀԿ  արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, այցելել են Անկախության մայդան, որտեղ նոյեմբերի 21-ից տեղի են ունենում եվրաինտեգրացիայի կողմնակիցների հանարահավաքներն ու ցույցերը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘3-րդ և ավելի երեխայի համար 1մլն դրամի կեսը կառավարությունը կանխիկ չի տալու’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքի օրվան նվիրված երթը (տեսանյութ)’