‘«Футбол». Օզբիլիսի և Մովսիսյանի համար ամեն ինչ կարող է տխուր ավարտվել’

1147

«Футбол» պարբերականն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հայտնի հարցազրույցից հետո ռուսական ակումբում նրա և Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Յակինի դեմ Արաս Օզբիլիսի բողոքն ու հայ-թուրքական գործոնի արծարծումը տարօրինակ քայլ էր։ Քիչ հավանական է, որ վերևից աջակցություն չունենալու դեպքում, ֆուտբոլիստն այդ ոճով գլխավոր մարզիչին դեմ դուրս գար։

Սակայն այժմ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի համար ամեն ինչ կարող է ցավալի ավարտվել։ Ոչ պաշտոնական տվյալներով, ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը սպառնացել է նրանց հանել տրանսֆերի։ Համարվում է, որ հայ ֆուտբոլիստներին «Սպարտակ» է բերել Ջևան Չելոյանցը»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն հետագայում հայտարարել էր, որ իր խոսքն աղավաղել են։

Մովսիսյանն էլ հայտարարել էր, որ Վալերի Կարպինի ժամանակ թիմն ավելի դիտարժան ֆուտբոլ էր ցուցադրում։ Դրանից հետո ակումբը Մովսիսյանին արգելեց պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Չկա ոչ մի համակարգ Լեոյի դեմ. նա չափազանց լավն է»’
Հաջորդ հոդվածը‘Արջը ներխուժել է Թառաթումբ գյուղի տներից մեկի բակ’