‘Чемпиoнат.com. «Յուրա Մովսիսյանի հարվածի ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին կարիք չկա պատմելու» ‘

993

Чемпиoнат.com. «Յուրա Մովսիսյանի հարվածի ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին կարիք չկա պատմելու»

Чемпиoнат.com կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության ամենաուժեղ հարվածն ունեցող ֆուտբոլիստների տասնյակը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Ընթացիկ առաջնությունում դեռ չենք տեսել, թե ինչպես է «Սպարտակի» հայազգի ֆուտբոլիստը կրակել իր թնդանոթից: Մովսիսյանը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից և միայն 11-րդ տուրում խաղադաշտ վերադարձավ: Փոխարենը, միանգամից տեղ զբաղեցրեց հիմնական կազմում:

Յուրան միայն մեկ գոլ է հասցրել խփել, այն էլ` ոչ թե ինչ-որ խելահեղ հարվածով, այլ Ալեքսանդր Ֆիլիմոնովի կոպիտ սխալի պատճառով: Այնուամենայնիվ, նրա հարվածի ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին կարիք չկա պատմելու: Շատերը իրենց մաշկի վրա են զգացել այն»,- գրում է հեղինակավոր կայքը:

Նախորդ հոդվածը’10 տարով ԱՄՆ վիզաների տրամադրումը սկսվում է այսօրվանից’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 1-ից բջջային հեռախոսները պետք է էժանանան, իսկ հեռուստացույցները՝ թանկանան’