‘ԱԱԳ-ում հնարավոր են համարում Սնոուդենին ներում շնորհելը’

772

ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներից Ռիչարդ Լեջեթը հայտարարել է, թե կազմակերպությունը քննարկում է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնուոդենին ներում շնորհելու հնարավորության միջնորդությունը: ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարի խոսքով, որը տեղեկատվության արտահոսքը կանխելու պատասխանատուն է, դա հնարավոր է, եթե Սնոուդենը դադարեցնի հրապարակել գաղտնի տեղեկատվություն:

Լեջեթը, որ զբաղվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից  տարվող գաղտնալսման և լրտեսելու վերաբերյալ Սնոուդենի բացահայտումների հասցրած վնասների հաշվարկով, CBS հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինքը կարող է գործարքի գնալ Սնոուդենի ներման հարցով:

Մինչդեռ ԱԱԾ ղեկավար, գեներալ Քիտ Ալեքսանդրը կտրականապես դեմ է հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին ներում շնորհելուն, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Gazprom mafia» անվամբ Twitter-ի օգտատերը նախապես հրապարակել էր ՉԼ-ի վիճակահանության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘«Երևան Սիթի»-ում աշխատող ոստիկանը ծեծի է ենթարկել քաղաքացուն’