‘ԱԱԽՔ-ի պաշտոնը անձնական օգտագործման պաշտոն էր. «ՉԻ»’

1401

Մինչ հանրության լայն շերտերում քննարկվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրները, իսկ ժամանակին իրեն ամենայն հայոց ընդդիմություն հռչակած Արտաշես Գեղամյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, թե ինքն է ԱԱԽՔ-ի հավանական թեկնածուն, առավել քան ակնհայտ է դառնում, որ ԱԱԽՔ-ի պաշտոնը հորինվել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու համար եւ սոսկ անձնական օգտագործման պաշտոն էր: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանությունը» և հավելում. «Հայաստանի համար այս անհանգիստ օրերին, երբ պետք է, որ ազգային անվտանգության պահպանմանը միտված բոլոր օղակները, նաեւ՝ վերոնշյալ ԱԱԽՔ-ը, կարեւորեին երկրի անվտանգության ու սահմանների հարցը, պարզվեց, որ որպես այդպիսին՝ անունը կա, իսկ ամանում չկա: Պարզվում է նաեւ, որ դեռեւս խաղաղ օրերին ստեղծված այս օղակի անհրաժեշտությունը հիմա էլ չկա»։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել «Ռեալին»’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է հարստանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փողերով’